Շիկահող

պետական արգելոց
Արգելոցի տարածքում սահմանված է ՊԱՐՏԱԴԻՐ ՈՒՂԵԿՑՈՒԹՅՈՒՆ՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի մասնագետների կողմից և անհրաժեշտ է նախօրոք ձեռք բերել անցագիր։
Կոնտակտներ - ԶԱՆԳԵԶՈՒՐ ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Շիկահող» պետական արգելոցը գտնվում է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում՝ Խուստուփ լեռան հարավ արևելյան և Մեղրու լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերին Ծավ և Շիկահող գետերի վերին ավազաններում, 700-2800մ բարձրություններում։

Այն հիմնվել է 1958 թվականին, կաղնու, բոխու, հաճարենու, անտառների, ռելիկտային կենու պուրակի, ինչպես նաև կենդանական ու բուսական աշխարհի բազմաթիվ տեսակների պահպանության նպատակով։

Հետաքրքիր փաստեր Ըստ որոշ պատմական աղբյուրների՝ ներկայիս «Շիկահող» պետական արգելոցի տարածքով էր անցնում առևտրային կարևորագույն ուղիներից մեկը՝ մետաքսի ճանապարհը։ Ակսել Բակունցի «Մթնաձոր» պատմվածքում ներկայացված կուսական անտառը գտնվում է արգելոցի տարածքում։
Քսաջուրը գտնվում է Շիկահող արգելոցի տարածքում, այն 13-14-րդ դարերի կիսավեր, կոպտատաշ շարվածքով եկեղեցի է, որի ներսում կառուցված է փոքրիկ ջրավազան, իսկ եկեղեցու հիմքից բխում է հանքային աղբյուր, որի ջուրն՝ ըստ ավանդազրույցի, ունի բուժիչ հատկություն։ Շրջակայքում կան հին բնակատեղիներ։
Բերդաքար

Կիրճերով և թեք լանջերով շրջապատված այս գագաթը գտնվում է Շիկահող գյուղից 5 կմ հեռավորության վրա։ Այն սրբազան գագաթ է շիկահողցիների համար։ Գյուղից մինչև Բերդաքար մշակված է 9 կմ երկարությամբ երթուղի` նախատեսված քայլարշավի համար։