🌿 ՊՈԱԿ-ի կառավարման ներքո են գտնվում Սյունիքի մարզի բնության 7 հատուկ պահպանվող տարածքները՝ «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիք» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Խուստուփ», «Զանգեզուր», «Բողաքար», «Սև լիճ» արգելավայրերը։ Վերոնշյալ տարածքներ մուտք գործելու համար անհրաժեշտ է նախօրոք ձեռք բերել անցագիր, ինչպես նաև նախապես կատարել սահմանված մուտքավճարը։
Կազմակերպությունն իրականացնում է գործունեության հետևյալ տեսակները՝ ✅ Էկոզբոսաշրջային ծառայությունների մատուցում, ✅ Արշավական գույքի վարձույթ և տնկիների վաճառք, ✅ Գիտահետազոտական աշխատանքներ, ✅ Էկոկրթական դասընթացների և գիտաճանաչողական արշավների կազմակերպում։
🌿 Կազմակերպության նպատակն ու առարկան բնության հատուկ պահպանվող տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, բնության տարեգրության վարման, ինչպես նաև ազգային պարկի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է։
Տարածքներն առանձնանում են հարուստ կենսաբազմանությամբ՝ կենդանական և բուսական աշխարհով, տեսակների մեծ մասը ներառված է ՀՀ Կարմիր գրքերում, որոշները հադիսանում են էնդեմիկ տեսակներ։ Այս տարածքների կառավարումը թույլ է տալիս բնության մեջ վերահսկել հավասարակշռությունը, անխաթարությունը։