Վահանավանք

Քաղաքի կենտրոնից ընդամենը 5 կիլոմետր հարավ-արևմուտք հեռավորության վրա` Ողջի գետի ափին է գտնվում Վահանավանքը՝
10-րդ դարի նշանավոր վանական համալիրը։

Վանքի շինարարությունը սկսել է Սյունյաց Ձագիկ իշխանի որդի Վահանը, որի անունով էլ կոչվում է համալիրը: Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող այս եկեղեցու շինարարությունն ավարտվել է 911 թվականին:

Վանքն ունի պատմական կարևոր նշանակություն: 1086թ. Սյունյաց Գրիգոր Ա թագավորի կինը` Շահանդուխտ թագուհին և նրա քույր Կատան գլխավոր 25-30 մ. հեռավորության վրա կառուցում են Սբ. Աստվածածին երկհարկ եկեղեցին:
Տարածքում պահպանվել են նաև դամբարաններ:

Վահանավանքը տարիներ շարունակ եղել է տարածաշրջանի հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը։ Վանքի մոնումենտալ ճարտարապետությունը և դրա շրջակա բնության հիասքանչ տեսարանները գրավում են բոլոր այցելուներին։