Գտնվում է Կապան քաղաքից մոտ 16 կմ դեպի հարավ։
Ոչ միայն պարզապես բնակատեղի, այլև միջազգային կամուրջ. հայտնի մետաքսի ճանապարհի ճյուղարվորումներից մեկը հենց այստեղով է անցել։ Այս են վկայում տարածքից հայտնաբերված մոնղոլական, սելջուկյան, հռոմեական կայսրության դրամները, ինչպես նաև Ծավ և Ղափճուղա գետերի վրա կառուցված կամարակապ կամուրջները։
Շրջակայքի խիտ անտառները, մեղմ կլիման, պատմական հուշարձանները զբոսաշրջիկներին և տեղացիներին հնարավորություն են տալիս մշտապես հիանալ այս բնակավայրով։