Երկկողմանի ճոպանների ընդհանուր երկարությունը 1750 մ է, մի կետից մյուս կետը՝ 680 մ է, մյուս ճոպանինը՝ 1080 մետր, որը Հայաստանում ամենաերկարն է։ Ճոպանի բարձրությունը գետնից 118 մ է, որը եւս ՀՀ-ում ամենաբարձրն է, արագությունը մինչեւ 120 կմ/ժ է։
Զիփլայնն իր տեսակով տարբերվում է նաև աշխարհում եղած մյուսներից նրանով, որ անցնում է քաղաքի ու միջպետական ճանապարհի վրայով։
Ընդհանուր տուրը՝ մեկ կողմով երթը եւ մյուս կողմով վերադարձը տեւում է մոտ 40 րոպե։