ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրում գտնվող՝ ԶԿՀ
«Սոսու պուրակ» արգելավայրը հանդիսանում է տարածաշրջանում Արևելյան սոսուբնական ծագում ունեցող ամենախոշոր պուրակը։ Այն ստեղծվել է 1958 թվականին՝ ՀՀ բույսերի կարմիր գրքում գրանցված Արևելյան սոսի ծառատեսակի պահպանության և վերարտադրության նպատակով:Արգելավայրի տարածքում հանդիպող 17 տեսակ գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։
«Սոսու պուրակ» արգելավայրի զարդն է հանդիսանում դարավոր Սոսին, որի փչակում միաժամանակ տեղավորվում է 20-25 մարդ։ Արգելավայրի տարածքում գործում է տնկարան՝ Արևելյան սոսու վերարտադրության ապահովման նպատակով, որտեղ աճեցվում են նաև այլ արժեքավոր ծառատեսակներ։ Արևելյան սոսին համարվում է սրբազան ծառ, մաքրության և վսեմության խորհրդանիշն է։ Սոսու պուրակն ունի մի քանի ավանդազրույցներ, որոնց կարող եք ծանոթանալ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի արշավների կամ դասընթացների ընթացքում։
Նյութերը տրամադրվել են Զանգեզուր կենսոլորտային համալիրի կողմից