Կապանի երկրագիտական թանգարան
Մուտքը տոմսերով
Այցելուներ
Տոմսի գին
Էքսկուրսավարի ծառայություն
Սրահ
Տևողություն
Նախադպրոցական
Անվճար
Անվճար
Ազգագրություն
30 ր
1-ից 4-րդ դասարան
300 ֏
1000 ֏ անհատական
2000 ֏ խմբային
Ըստ թեմատիկ պլանի
45 ր
5-ից 12-րդ դասարան
600 ֏
1000 ֏ անհատական
2000 ֏ խմբային
Ըստ թեմատիկ պլանի
1 ժ
18 տարեկանից բարձր
1000 ֏
1000 ֏ անհատական
2000 ֏ խմբային
Ամբողջ թանգարանը
1ժ 30 ր
Անգլերեն - Ռուսերեն
2000 ֏ անհատական
2500 ֏ խմբային
Ամբողջ թանգարանը
1ժ 30 ր
Տումսերը կարող եք ձեռք բերել տեղում
Կապանի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1969 թվականին՝ նպատակ ունենալով պահպանել, ուսումնասիրել և հանրությանը ներկայացնել Սյունիքի տարածաշրջանի հարուստ պատմական և մշակութային ժառանգությունը։ Այն այսօր համարվում է Կապանի ամենահետաքրքիր և արժեքավոր մշակութային կենտրոններից մեկը։
Թանգարանը ոչ միայն ցուցադրության վայր է, այլև գիտական կենտրոն․ այստեղ իրականացվում են հնագիտական և պատմագիտական հետազոտություններ, կազմակերպվում են գիտաժողովներ, թեմատիկ միջոցառումներ և կրթական ծրագրեր։

Ցուցադրությունները
Թանգարանը զբաղեցնում է երկու հարկ՝ յուրաքանչյուրը ներկայացնելով Սյունիքի պատմության տարբեր դարաշրջաններ․
  • Առաջին հարկում այցելուները կարող են ծանոթանալ Սյունիքի 19–20-րդ դարերի պատմությանը՝ հայ–թաթարական բախումներին, Առաջին համաշխարհային պատերազմին, Զանգեզուրի գոյամարտին վերաբերող նյութերին, ինչպես նաև տեսնել այդ ժամանակների նամակներ, անձնական իրեր և հազվագյուտ փաստաթղթեր։
  • Երկրորդ հարկը ամբողջությամբ նվիրված է հնագիտությանը։ Այստեղ ներկայացված են հին կավանոթներ, քարե գործիքներ, զարդեր, և Սյունիքի տարածքում հայտնաբերված եզակի հնագիտական գտածոներ։
Թանգարանի ամենահայտնի ցուցանմուշը կին կերպարանքով խեցանոթն է՝ բացառիկ գտածո, որը համարվում է եզակի ոչ միայն Սյունիքում, այլև ամբողջ Հայաստանում։ Այս իրն առանձնահատուկ արժեք ունի՝ ներկայացնելով հին բնակավայրերի արվեստն ու հավատալիքները։

Բացի հիմնական ցուցադրություններից, թանգարանը կազմակերպում է էքսկուրսիաներ, ինտերակտիվ խաղեր և թեմատիկ միջոցառումներ տարբեր տարիքային խմբերի և զբոսաշրջիկների համար։ Այստեղ յուրաքանչյուրը կարող է զգալ Սյունիքի պատմության շունչը՝ անցնելով հազարամյակների ճանապարհով։
Այսօր Կապանի երկրագիտական թանգարանը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝
պահպանելով անցյալի հիշողությունը և դարձնելով այն հասանելի նոր սերունդներին։
(+ 374) 93 55 37 92
Շահումյան 37