zealous

📞 ( +374 ) 60 44 55 00
📍 Մելիք Ստեփանյան 6/1
📩 letsgo@zealous.tech

2012 թվականին հիմնադրված ընկերությունը կարևորում է համայնքային համաչափ զարգացումը և այժմ ունի մասնաճյուղեր Վանաձորում, Գորիսում, Կապանում և Գյումրիում։ Ընկերությունն ունի ավելի քան 260 թիմակից:

zealous™-ը (նախկինում՝ Instigate Mobile) հիմնադրվել է 2012 թվականին Հայաստանում և այսօր հանդիսանում է ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններից մեկը։

Ընկերությունը նախագծում և մշակում է բարձրակարգ լուծումներ՝ կիրառելով նորագույն տեխնոլոգիաներ և ճկուն ինժեներական մոտեցումներ։
Ընկերությունը տրամադրում է ամբողջական ծրագրային և ինժեներական ծառայություններ՝ տարբեր ոլորտների համար՝ ներառյալ տրանսպորտ, թվային ֆինանսներ, կրթություն, գյուղատնտեսություն և այլ ոլորտներ։

Մեր հաճախորդների շարքում ընդգրկված են ինչպես նորաստեղծ ստարտափներ, այնպես էլ համաշխարհային առաջատար ընկերություններ։ Տարիների ընթացքում վստահելի գործընկերություն ենք ձևավորել Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում գտնվող բազում հաճախորդների հետ։ Զելըսն ունի մասնաճյուղեր Հայաստանի 5 քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում, Գորիսում, Կապանում և Գյումրիում։ Ընկերության առաջնային նպատակներից է նպաստել համայնքների համաչափ զարգացմանը և տեխնոլոգիական էկոհամակարգի ամրապնդմանը։

Facebook
Instagram