Այն գտնվում է Կապան քաղաքի ներսում, կենտրոնից 2 կմ հեռավորության վրա։
Ոչ միայն Հայաստանի պատմամշակութային ժառանգության կարևորագույն հատված, այլև մի ամբողջ ժողովրդի ոգին և արժանապատվությունը բացահայտող կոթող: Գարեգին Նժդեհի հուշահամալիրը գտնվում է Կապան քաղաքում` սարալանջին, անտառի բացատում: Այնամփոփում է ազգային մեծ հերոսի կյանքի ու պայքարի մասին հիշողություններ՝ ներկայացնելով նրա ամուր կապը հայ ժողովրդի հետ, պայքարը ազատության ու ինքնիշխանության համար։
Այցելելով հուշահամալիր` զբոսաշրջիկները հնարավորություն ունեն քայլելու այն ճանապարհներով, որոնցով անցել է Գարեգին Նժդեհը։ Սա ոչ միայն պատմական վայր է, այլև բնության հետ ներդաշնակ մի վայր, որտեղ զբոսաշրջիկներն ու այցելուները կարող են հանգստանալ և մտորել։
Հուշահամալիրն այն եզակիներից է, որը նպաստում է ազգային ինքնությանը և մշակույթին մոտ լինելուն: