💫 KATAR Agency — Ձեր կյանքի կարևոր պահերի հուսալի ուղեկիցը ⚜️KATAR agency-ն Կապան քաղաքում առաջինն է, ով միավորել է արվեստը, ավանդույթը և ժամանակակից մոտեցումը՝ դարձնելով յուրաքանչյուր միջոցառում անկրկնելի ու հիշվող։ ⚜️Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր պահ ունի իր գեղեցկությունը, իսկ մենք այստեղ ենք՝ ձեր կյանքի ամենակարևոր օրը հեքիաթի վերածելու համար։
📌 Մեր ծառայություններն են՝ 🔹 Հարսի պարի ուսուցում Բեմադրական աշխատանք, հուզիչ և գեղեցիկ պար՝ հարսանեկան օրն անմոռանալի դարձնելու համար։ 🔹 Զույգապարի ուսուցում Հարս ու փեսայի զույգային պար՝ յուրահատուկ ու ինքնատիպ երեկոյի բացում։ 🔹 Հարսնագովք Մեր գեղեցիկ աղջիկների խումբը ստեղծում է հայկական ավանդույթներին հավատարիմ՝ բայց նորաձև հարսնագովք։ 🔹 Բակի պարեր Հարսի կամ փեսայի բակում ներկայացվող գունեղ և գեղարվեստական և ազգային հիմքեր ունեցող պարային կատարումներ։ 🔹 Մեղր-լավաշի արարողություն Ավանդական, բեմադրված ձևով՝ հարգանքով դեպի հայկական մշակույթը։ 🔹Հյուընկալներ Հյուրերին դիմավորելու պատասխանատվությունը վստահեք մեր բարետես և նրբաճաշակ աղջիկներին։ 🔹 Երգերի ձայնագրում Ձեր սիրելի երգը՝ ձեր ձայնով,՝ նվիրելու համար սիրելիներին կամ որպես անակնկալ։ 🔹 Շոու ծրագրեր, պարային ելույթներ, հրեշտակի թևերով պար Ցանկացած միջոցառում կարող ենք լցնել լույսով, էմոցիաներով ու արվեստով։ 🔹 Հանդիսավարի ծառայություն Պրոֆեսիոնալ, լեզվամտածողությամբ և հումորով՝ ղեկավարում է ողջ ծրագիրը։ 🔹 Տարոսիկների և գաթաների պատրաստում Ձեր թեմատիկային և գունային գամմային համապատասխան։ 🔹 Ամբողջ միջոցառման կոորդինացում Ամեն ինչ՝ A-ից մինչև Z։ Մենք կղեկավարենք կազմակերպչական բոլոր փուլերը՝ դուք պարզապես վայելեք օրը։
📍Որտե՞ղ ենք մասնակցում Մենք սիրով դառնում ենք մաս՝ 💍 Հարսանիքի 💞 Նշանդրության 🎂 Ծննդյան արարողության 🏢 Կորպորատիվների և ցանկացած այլ կարևոր միջոցառման, որը պահանջում է ուշադրություն, գեղագիտություն ու նուրբ մոտեցում։ ⚜️KATAR agency — ոչ պարզապես ծառայություն, այլ ստեղծված հիշողություն, արվեստով ու սիրով՝ ձեր օրվա համար։