Գտնվում է Կապան քաղաքից 14կմ հեռավորության վրա գտնվող Արծվանիկ գյուղից 3կմ հարավ-արևելք։
Պատմական անցյալի հետ կապող ուղիներից մեկն է Երիցվանք ճարտարապետական հուշարձանը: Գտնվում է Արծվանիկ գյուղից արևելք, բարձր սարահարթի վրա։ Հիմնադրել է Սյունյաց մետրոպոլիտ Երիցակը 5-րդ դարում։
Բաց կամարաշար պատեր, արևելքից արևմուտք ձգված թաղածածկ դահլիճ այս ամենն էլ Երիցվանքը եզակի է դարձնում հայ ճարտարապետության մեջ:
Եկեղեցին հետագայում, հավանաբար պաշտպանական նպատակով, շրջափակվել է կրկնակի պատերով։ Երբեմնի համալիրից պահպանվել են պարիսպների հետքերը և մատուռի ավերակները։