Որպես լոգիստիկ կազմակերպություն Տրանսիմպեքս ՍՊԸ-ն Հայաստանում գործում է 1998 թվականից։
2000 թվականին Transimpex-ը ստացավ հնարավորություն դառնալ FedEx-ի բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, որի շնորհիվ ընկերությունն իրականացնում է գերարագ առաքումներ դեպի 220 երկիր և տարածք։ 2015 թվականին Տրանսիմպեքս ընկերությունը կնքեց ևս մեկ նշանակալից պայմանագիր, ըստ որի դարձավ Major Express ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում՝ կրճատելով դեպի ԵԱՏՄ երկրներ բեռների առաքման գործընթացի ժամկետները։
Իսկ 2018-ից Transimpex ընկերությունը սկսեց համագործակցել World Courier միջազգային ընկերության հետ, որը մասնագիտացած է շուտ փչացող և ջերմաստիճանային ռեժիմ պահանջող բեռների առաքման մեջ։ Միտված լինելով ներդնել նոր մշակույթ սուրհանդակային ծառայությունների ոլորտում՝ ընկերությունը գործարկեց TEX ծառայությունը, որի շնորհիվ իրականացնում է դռնից դուռ էքսպրես առաքումներ ՀՀ ողջ տարածքում։
Transimpex-ի առաքելությունն է լինել վստահելի գործընկեր հաճախորդի համար։ Փորձը և հեռատեսությունն այն հիմնական առավելություններն են, որոնք օգնում են լինել ճկուն, պատասխանատու և նվազագույնի հասցնել ստանդարտ մոտեցումները։ Մենք միտված ենք մշտապես մատուցել թափանցիկ, հուսալի, որակյալ ծառայություններ և առաջարկել մեր հաճախորդներին միայն նորարարական, հմուտ լուծումներ։