Գտնվում է Կապան քաղաքի Բեխ թաղամասից 4 կմ հարավ-արևելք։
Խորհրդավոր թվացող այս սրբավայրը գտնվում է Կապան քաղաքի Բեխ թաղամասից 4 կմ հարավ-արևելք, բարձր լեռան արևելյան լանջին, անտառի մեջ։ Կարծիք կա, որ այն պատմության մեջ հիշատակվող Փառավարտո վանքն է։ Որոշ պատմաբաններ փառավարտո բառը ստուգաբանում են «փառավոր ավարտ» իմաստով։