Գտնվում է Կապան քաղաքից 200մ. հարավ։
Կապանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում առանցքային տեղ է զբաղեցնում Հայոց ցեղասպանության այս հուշահամալիրը:
Այն գտնվում է Կապան քաղաքից 200մ. հարավ։ Կառուցապատվել է 1970-1990թթ.: Ունի 4 հարթակ: Առաջին հարթակում կանգնեցված է Մեծ եղեռնի և 1988թ. Սումգայիթի ու Բաքվի զոհերին նվիրված հուշակոթող- սյունը։
Երկրորդ հարթակում Արցախյան ազատամարտում զոհված կապանցի հայորդիների եղբայրական գերեզմանոցն է։ Երրորդ հարթակի վրա անհայտ զինվորի հիշատակին նվիրված խաչքարն է կանգնեցված։